Armtimes.com-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, գեներալ-մայոր Վաչագան Ղազարյանը 1 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Նման որոշում քիչ առաջ կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Պաշտպանական կողմը բողոքարկել էր Վաչագան Ղազարյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը եւ պահանջել ազատ արձակել նրան: Վաչագան Ղազարյանը կալանավորվել է հունիսի 27-ին. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ …

