Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզում կտրուկ ակտիվացել է պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու հանցագործությունների դեմ պայքարը. մի շարք փաստեր են բացահայտվել

Լուրեր

14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
14.10.2026 | 12:21
Ադրբեջանի մի շարք պետական ​​​​կառույցների կայքեր կիբերհարձակման են ենթարկվել
14.10.2026 | 12:10
Փաշինյանը խաղաղության մասին իր պատկերացումն է ներկայացրել // Սիբիհան Միրզոյանին Ուկրաինա է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 12:00
Վաղը մորքուրները, հորքուրները, քեռիները, առավել ևս՝ բաջանաղները թող չգան, ասեն՝ երեխաները չէին հասկանում․ Միկոյանը՝ 2-րդ նախագահին «կալանք տվողների» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:52
«Իսլամի թշնամի, սիոնիստների խամաճիկ Ալիև»․ Անկարայում Ադրբեջանի դեսպանատան ու Ստամբուլում հյուպատոսության մոտ բողոքի ցույցեր են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
Բոլորը

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ և վերլուծությամբ պարզվել է, որ նախորդ տարիներին մարզի վարչական տարածքում բարոյականության դեմ ուղղված հանցագործությունների՝ հատկապես պոռնկության զբաղվելուն նպաստելու դեպքեր չեն արձանագրվել: Վերջինս, սակայն, ոչ թե մարզում այդ բնույթի հանցագործությունների լիարժեք բացակայության մասին է վկայում, այլ այդպիսիք բացահայտելու ուղղությամբ տարվող աշխատանքների անբավարարության:

Լոռու մարզի դատախազի կողմից դեռևս 2017թ. նոյեմբերին և 2018թ. մարտին գրություններ են հասցեագրվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության   դեմ  պայքարի  գլխավոր վարչության պետին՝ մարզային վարչությանը ենթակա ստորաբաժանումներում համապատասխան լիազորությամբ օժտված ծառայությունների ներգրավմամբ օպերատիվ-հետախուզական ընդգրկուն միջոցառումներ ձեռնարկելու և այս բնույթի հանցագործությունների բացահայտման աշխատանքները բարելավվելու նպատակով: Դրա հիման վրա իրականացված աշխատանքների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել մարզի վարչական տարածքում գործող մի շարք հաստատություններում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու վերաբերյալ:

Այդ տեղեկությունների իրացմամբ, մասնավորապես, ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ Լ. Մ.-ն Վանաձոր քաղաքի «Հացատուն Ղշլաղ» կոչվող հյուրանոցում 2017թ. մինչ 2018թ. մարտի 29-ն ըն­կած ժամանակահատվածում, գույքային օգուտ ստանալու նպատակով տարբեր անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու հա­մար պարբե­րա­բար հարմարեցված սենյակներ է տրամադրել մարմնավաճառությամբ զբաղվող երկու կանանց՝  այդ կերպ նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:

Դեպքի առթիվ  2018թ. մարտի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, Լ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, որում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել:

Մայիսի 18-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որով արդեն իսկ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Մարզի դատախազության նախաձեռնությամբ բացահայտված պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մյուս դեպքերն արձանագրվել են մարզի վարչական տարածքում գործող 5 հյուրանոցային համալիրներում: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ս. Կ.-ն 2016թ. վերջերից 2017 թվականի կեսերն ընկած ժամանակահատվածում, Վանաձոր քաղաքում գործող մի շարք հասարակական սպասարկման հաստատություններում՝ հյուրանոցային համալիրներում և շոգեբաղնիքների հարմարեցված սենյակներում, վերջիններիս աշխատակիցների հրավերով պարբերաբար սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ, ինչն իրենց ցուցմունքներում հաստատել են նաև նրա հետ վարձատրության դիմաց սեռական հարաբերություն ունեցած անձինք:

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ներկայումս կատարվում է նախաքննություն:

Բացահայտված մյուս դեպքն արձանագրվել է Վանաձոր քաղաքի վարչական տարածքում գտնվող մասնավոր բնակարանում, որի սեփականատեր Մ. Ն.-ն գույքային օգուտ ստանալու նպատակով, տարբեր անձանց հետ սեռական հարաբերություն ունենալու հա­մար պարբե­րա­բար բնակարանը տրամադրել է մարմնավաճառներին ՝ այդ կերպ նպաստելով վերջիններիս պոռնկությամբ զբաղվելուն:

Այս դեպքով 2018 թվականի հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝  այս բնույթի այլ դեպքեր բացահայտելու, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու ուղղությամբ: