Կառավարության նիստին մի շարք որոշումներին զուգահեռ նաև առաջարկ հնչեց դիմել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին այս տարվա հունիսի 7-ին հրավիրել արտահերթ նիստ Կառավարության ծրագիրը ներկայացնելու համար: Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում ասաց, որ Կառավարության ծրագիրն արդեն պաստրաստ է, այն չզեկուցվող հարցերի մեջ էր:

