Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը պահանջեց իրեն Հանրային ռադիոյի ուղիղ եթերով ուղերձով դիմելու հնարավորություն տալ, հանրային ռադիոյի լույսերը անջատվեցին։ Նիկոլ Փաշինյանի աջակիցները բորբոքված դիմեցին ռադիոյի աշխատակիցներին, նրանց, սակայն, հանգստացրեց Փաշինյանը՝ հորդորելով որեւէ ագրեսիվ պահվածք չցուցաբերել։ Նրան Հանրային ռադիոյի ուղիղ եթերով դիմելու հնարահավորություն, ըստ ամենայնի, չի ընձեռնվի։ Այս պահին նա պատրաստում է իր ուղերձի տեքստը, …

