Ոստիկանության աքլիլլեսյան գարշապարը ճանապարհային բաժինն է: Այստեղ մշտապես ոստիկանապետերը դժգոհել են կոռուպցիայից, հրահանգներ տվել, սպառնացել, բայց խնդիրը մնում է նույնությամբ: Ոստիկանապետ նշանակվելուց անմիջապես հետո Վալերի Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանությունում: Մի քանի ցուցումներ տվեց ու հիմնական խոսքն ուղղված էր ոլորտում կոռուպցիան վերացնելուն: Ճոռոմ բառեր չասաց, այլ միայն՝ որ չի կարողանա նայել կոռուպցիոներ ոստիկանի ծնողների, զավակների …

