Վախի մթնոլորտ, առնետներ, հրդեհ ու վարակներ․ Աջափնյակի աղբանոցի հարևանությամբ ապրող մարդկանց տարիներ շարունակ սպառնացել են, լռեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
Բոլորը

Աջափնյակի աղբավայրն ըստ մեծության Նուբարաշենի աղբավայրից հետո Երևանի երկրորդ քաղաքային աղբավայրն է։ 90-ականներին, տարերայնորեն առաջացած այս աղբավայրը նախատեսված է եղել որպես շինարարական աղբի կուտակման վայր․ այսօր այն զբաղեցնում է շուրջ 12 հա տարածք։ Ըստ Երևանի քաղաքապետարանի, Աջափնյակի աղբավայրի շուրջ 2 հա տարածքը նախատեսված է կենցաղային աղբի, իսկ 10 հա-ը՝ շինաղբի կուտակման համար: Սակայն վերջին շրջանում բազմաթիվ են ահազանգերը, որ շինաղբի համար նախատեսված աղբավայրում առավելապես կենցաղային աղբ է կոտակված։ Այս աղբավայրը իսկական աղետ է դարձել տեղի բնակիչների համար։ Այն մեր նկարահանման պահին ծխի մեջ կորած էր, իսկ հոտն ուղղակի նկարագրել հնարավոր չէ։

«Մենք արդեն քսան տարի է այս ծուխը շնչում ենք, պատուհաններին նայեք, մի հատ բաց պատուհան կա՞: Տարբեր տարիների դիմել ենք՝ մարդկանց ծեծել են, վախեցրել բերել տները գցել»,- պատմեց բնակիչներից մեկը։

Աղբավայրի փակման մասին բարձրաձայնող բնակիչներից շատերը սպառնալիքներ են ստացել։ Նրանք տեսախցիկի առաջ անուններ տալ չցանկացան, ասացին, որ սպառնալիքները լռելու և աղբավայրի հոտին համակերպված ապրելուն են ուղղված եղել, իսկ սպառնացողները չեն ներկայացել: «Մինչև թավշյա հեղափոխությունը, որ ես բարձրաձայնում էի ամեն տեղերից զանգեր էր գալիս, եթե ուզում ես գործդ չկորցնես, ընտանիքդ չվնասեն՝ լռիր»,- պատմեց մեկ այլ բնակիչ։

Աղբանոցի գարշահոտը, մեքենաների աղմուկը, պարբերաբար երեխաների տարբեր ինֆեկցիաներով վարակվելը դեռ ամենը չէ, տարածքում ապրող բնակիչները վախենում են գիշերները քնել վխտացող առնետների պատճառով, իսկ ցերեկներն էլ հանգիստ չեն տալիս աղբակույտերի շուրջը հավքվող շները, որոնք հարձակվում են մարդկանց վրա:

«Մենք հիմա վախենում ենք, որ այդ աղբանոցը փակեն կռիսները մեզ են ուտելու»,- ասացին աղբանոցի հարևանությամբ ապրողները։ Տուժած բնակիչների բողոքներն այսքանով, սակայն, չեն ավարտվում, աղբավայրը ժամանակ առ ժամանակ այրվում է, գարշահոտին խառնվում է ծուխը, կրակի բոցերը երբեմն հասնում են մինչև իրենց տներ։

Ի դեպ, մեր նկարահանումից հետո, որը կատարվել էր երեկ առավոտյան, գիշերն ամբողջ աղբավայրով մեկ հրդեհ է բռնվել, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր էջում տեսանյութ էր հրապարակել և գրել. «Ինչ-որ շահագրգիռ անձինք այրել են աղբավայրը՝ հայտնի չէ ինչ պատճառներով։ Ինձ համար այլևս ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ անձանց լուրջ շահեր կան։ Կարծում եմ, սրանով պիտի զբաղվեն իրավապահները»։

Հավելենք, որ երեկ երբ մենք նկարահանում էինք իրականացնում այդ տարածքում աղբանոցը քրքրող մի քանի տղամարդիկ մոտեցան մեզ, նախ հորդորեցին իրենց չնկարել, հետո էլ ասացին, որ եթե աղբավայրը փակվի, ապա շուրջ 40 ընտանիք քաղցած կմնա, իրենք էլ՝ անգործ։ Աղբավայրի գոյության և շահագործման համար մեղադրանքի սլաքներն ուղղվեցին «Սանիթեք» ընկերությանը, Factor.am-ի հետ զրույցում, սակայն ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Նիկոլաս Թավիլն ասաց, որ աղբանոցն իրենք չեն ստեղծել, այն եղել է անգամ այն ժամանակ, երբ դեռ «Սանիթեք» ընկերությունը Հայաստանում չէր:

«Սոցիալական ցանցերում և հեռուստատեսությամբ ասում են, որ «Սանիթեքը» աղբանոց է ստեղծել, բայց դա սուտ է, մենք որևէ աղբանոց չենք ստեղծել։ Այն վայրը որտեղ մենք աղբը լցնում ենք, տրամադրվում է տեղական իշխանությունների կողմից և Աջափնյակի աղբանոցն այնտեղ էր դեռևս 20-25 տարի առաջ։ Միայն «Սանիթեքը» չէ, որ այնտեղ աղբ է լցնում։ Տեղական ինքնակառավարման մարմինները բոլորն էլ գիտեին, դա բազմիցս քննարկվել է, որ այնտեղ աղբ լցվի»,- ասաց նա։

Նիկոլաս Թավիլը տեղեկացրեց նաև, որ Աջափնյակի և Նուբարաշենի աղբանոցները փակելու և սանիտարական նորմներին համապատասխան աղբավայրեր ստեղծելու ծրագիր է մշակվել, սակայն ինքը չգիտի, թե երբ ծրագիրը կյանքի կկոչվի, դա արդեն կառավարության գործն է։ Երևանի քաղաքապետարան դիմեցինք, հասկանալու, թե որ թվականից է Աջափնյակ համայնքի աղբանոցը շահագործվում, որ ընկերությանն է պատկանում և արդյոք տարածքի տրամադրումը օրինական ճանապարհով է եղել։ Քաղաքապետարանից գրավոր հարցում պահանջեցին, որի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան