Հայաստանի և Արցախի տնտեսական գերատեսչությունները նախանշում են համագործակցության նոր միտումները

Լուրեր

13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանին և նրա գլխավորած պատվիրակությանն ընդունել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

Ողջունելով հյուրերին նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համատեղ աշխատելու պատրաստակամության համար. «Այսօրվա հանդիպմանը կնախանշվեն այն խնդիրները, որոնք առկա են երկու նախարարությունների համագործակցության տիրույթում, ինչպես նաև կկազմվի հետագա աշխատանքների պլան, որը պետք է լինի թեմատիկ քննարկումների շրջանակներում` ներգրավելով ոլորտի պատասխանատուներին և գործարար աշխարհի ներկայացուցիչներին»,-հայտնել է Լևոն Գրիգորյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը կարևորելով Արցախի Հանրապետության հետ համագործակցությունը հայտնել է. «Այստեղ կա շատ լուրջ համագործակցության հնարավորություն և մեխանիզմ, որը պետք է փորձենք երկու գերատեսչություններով արդյունավետ իրացնել: Արցախում գործող տնտեսվարող սուբյեկտները որևէ խնդրի առաջ չպիտի կանգնեն, ավելին՝ պիտի ավելի լավ վիճակում լինեն, քան Հայաստանում գործող կազմակերպությունները: Դա պետք է մեզ ոչ միայն Արցախում ստեղծված բարիքը առավել արդյունավետ միջազգային շուկաներում իրացնելու համար, այլ նաև Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմքում մայրաքաղաք Երևանից դուրս տնտեսական ակտիվության խրախուսման ու քաջալերման համար»:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը անդրադարձել է նաև Հայաստանի և Արցախի համատեղ աշխատանքների իրականացման համար նախատեսվող ծրագրերին:

Հանդիպմանը քննարկվել է երկու նախարարությունների համագործակցության տիրույթում գտնվող խնդիրները, մասնավորապես արցախյան արտադրանքի միջազգային արտահանումը, որակի ենթակառուցվածքների (սերտիֆիկացում, հավատարմագրում) զարգացման հարցում փորձի փոխանակում և արցախյան զբոսաշրջային բարիքների պատշաճ իրացում։

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայք

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պատվիրակությունը հանդիպումների շարքը հուլիսի 24-ին շարունակել է աշխատանքային մի շարք քննարկումներով:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ ՀՀ ՏԶՆՆ ներկայացուցիչները քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ներկայացրել հայաստանյան փորձը:

Քննարկումների առանցքում եղել են ազգային և միջազգային տեխնիկական կանոնակարգերի Հայաստանում կիրառման պրակտիկան, չափագիտության ոլորտում (ԱԳԼՃԿ-ներում չափման միջոցների, էլեկտրաէներգիայի և գազի հաշվիչների, ավտոկշեռքների ստուգաչափում) Արցախում առկա խնդիրները, գործարար միջավայրի բարելավման գործընթացը, մտավոր սեփականության ոլորտի կարգավորման հարցերը: Անդրադարձ է եղել Արցախում արտադրվող ապրանքների արտահանման խթանման հարցերին, զբոսաշրջության զարգացման հնարավորություններին: