Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի սաներին: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող դպրոցի ավագ դասարանների աշակերտներն իրենց երկշաբաթյա հանգիստն են անցկացնում Հայաստանում և արդեն այցելել են տարբեր վայրեր: Նրանք նախագահին իրենց տպավորություններն են փոխանցել այցելությունից, ներկայացրել ապագայի Հայաստանի վերաբերյալ իրենց պատկերացումները: Նախագահը պատասխանել է նրանց տարբեր հարցերին, որոնք վերաբերում …

