Վարչապետին զեկուցվել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:
Վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը: «Ունենք օտարերկրյա հյուրերի մեծ ցանկ, ժամանելու են տասնյակ երկրների նախագահներ և կառավարությունների ղեկավարներ: Նրանց բոլորի հարմարավետությունն ու անվտանգությունն ապահովելը մեզ համար կարևորագույն խնդիր է: Հայաստանի պատմության մեջ ամենածավալուն այս միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը մեր երկրի հեղինակության և պատվի հարցն է, նույնիսկ պատճառաբանված թերացումներն անընդունելի են, ու մենք պետք է կարողանանք միջոցառումն անցկացնել բարձր մակարդակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի անդամները վարչապետին զեկուցել են ենթակառուցվածքների ապահովման և տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին և նշել, որ դրանք ընթանում են նախատեսված ժամանակացույցին համապատասխան և ծագող խնդիրներին տրվում են համապատասխան լուծումներ: Միջոցառումները լավագույնս կազմակերպելու և անցկացնելու նպատակով ներգրավվելու են նաև ֆրանսախոս կամավորականներ: 

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն. նախատեսվում է, որ դրանց թիվը կհասնի 350-ի, իսկ ֆորումի ընթացքում կկնքվեն նաև համագործակցության հուշագրեր: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք: Ներկայացվել են Ֆրանկոֆոնիայի նոր հիմնարար փաստաթղթի՝ «Ապրել միասին» պակտի ընդունման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է նաև ֆրանկոֆոն լրագրողների միության կոնգրեսը, արդեն իսկ տարբեր երկրների լրագրողներ ներկայացրել են հայտեր՝ գագաթնաժողովն ու դրա շրջանակում անցկացվելիք միջոցառումները լուսաբանելու նպատակով: Նշվել է նաև, որ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվել է հատուկ վեբ-կայք: 

Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ և կարևորել գերատեսչությունների համակարգված աշխատանքը՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու համար: