Կառավարության այսօրվա նիստում նշանակվեցին նաև Արմավիրի և Սյունիքի մարզպետները: Արմավիրի արդեն նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոխարինեց Գագիկ Միրիջանյանը՝ ՀՅԴ-ից: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանին մարզպետի պաշտոնում փոխարինեց ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանը: Հիշեցնենք՝ կառավարության հունիսի 1-ի նիստի ընթացքում 8 նոր մարզպետ է նշանակվել: Եվ այսպես՝ Հայաստանի տասը մարզպետներն էլ փոխվեցին։

