«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս օրերին հատկապես Երեւանի դատարաններում քրեական գործերով նիստերը չեն կայանում կալանավորներին ՔԿՀ-ներից դուրս չբերելու պատճառով: Ավելին` կալանավորներին նույնիսկ քննչական գործողությունների չեն ներկայացնում: Ընդ որում, խոսքը ոչ միայն աղմկահարույց քրեական գործի մասին է, ինչպես, օրինակ, «Սասնա ծռերի» դատավարությունները, այլեւ անգամ ամենահասարակ հանցագործությունների դեպքում: Ըստ մեր աղբյուրների` պատճառը Հայաստանում անցկացվող հանրահավաքներն ու բողոքի …

