«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում խիստ գաղտնի պայմաններում փոփոխություն է արվել. ԽԱՊԿ

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

Ի հայտ է եկել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված ևս մի փոփոխություն, որն ընդունվել է խիստ գաղտնի պայմաններում: Այս մասին հայտարարություն է տարածել «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն»: Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

«Մեզ համար անհայտ օրենսդրական փոփոխությունը հայտնաբերվեց շատ պատահական։ Երբ օրերս ծանոթանում էինք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հայտարարած թվային հեռարձակման մասնավոր ցանցի՝ մուլտիպլեքսի լիցենզավորման մրցույթի պայմաններին, նկատեցինք, որ ի տարբերություն նախորդների, այս անգամ դիմումներն ընդունվելու են ոչ թե 3, այլ 6 ամսվա ընթացքում։ Փորձեցինք պարզել՝ ինչով է դա պայմանավորված։ ՀՌՀ անդամ Արմեն Մկրտչյանն ասաց. «Օրենքի պահանջ է»։

Մենք գտանք օրենքի այդ փոփոխությունը, որը մեզ՝ հեռարձակման ոլորտի խնդիրները մշտապես ուսումնասիրողներիս համար հայտնություն դարձավ։ Այն ընդունվել է 2017-ի հոկտեմբերի 10-ին և, իսկապես,  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում նախատեսում է մի քանի փոփոխություններ և լրացումներ, որոնցից ամենաէականն այն է, որ վերոհիշյալ մրցույթներում դիմումների ընդունման ժամկետը դառնում է 6 ամիս՝ 3-ի փոխարեն։ Ամենայն հավանականությամբ, փաստաթղթի հեղինակին՝ նախորդ կառավարությանը, և ՀՌՀ-ին այսպիսի որոշման է մղել այն փաստը, որ 2016-ին ու 2017-ին անցկացված մրցույթները չեղյալ են հայտարարվել՝ նախատեսված երեք ամիսների ընթացքում ոչ մի դիմում չլինելու հիմքով։

Ոլորտի պատասխանատուները տարիներ շարունակ այդպես էլ չընկալեցին, որ հայտերի բացակայությունը պայմանավորված է ոչ թե դրանց ներկայացման ժամկետներով, այլ մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու համար այն անընդունելի պայմաններով ու պահանջներով, որոնք նախատեսված են օրենքով։ Դրանք անհրապուրիչ են բիզնեսի առումով և ոչ մի լավ հեռանկար չեն խոստանում հեռարձակման ոլորտի զարգացման տեսանկյունից։ Այսպես, ըստ գործող օրենքի, մասնավոր մուլտիպլեքսի տերը՝ մուլտիպլեքսորը, պարտավոր է հեռարձակումն իրականացնել սեփական էլեկտրոնային հաղորդակցության ցանցի միջոցով, և որևէ վարձակալություն բացառվում է։ Դրա սփռումը պետք է ընդգրկի երկրի ամբողջ տարածքը, այսինքն՝ տուրք է տրվում միայն խոշոր բիզնեսին, իսկ մեկ կամ մի քանի համայնքներում կամ առանձին մարզերում մուլտիպլեքս ստեղծել չի թույլատրվում։ Բացի այդ, մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության համար սահմանված է չափազանց բարձր պետական տուրք՝ 100 միլիոն դրամ։

Ահա սրանք են մրցույթներին հայտատուների բացակայության բուն պատճառները, որոնք շատ ավելի խորքային են, քան դիմումներ ներկայացնելու ժամկետը երկարաձգելու պարզունակ և հարցը չլուծող այն մոտեցումը, որն օրենքի տեսք է ստացել։ Այն էլ առանց իրապես բաց, հանրային քննարկման։

Մինչդեռ՝ օրենքի խելամիտ փոփոխմամբ և մասնավոր մուլտիպլեքսի կազմավորմամբ կլուծվեր առնվազն երկու կարևորագույն խնդիր. կհաղթահարվեր հանրային (պետական) թվային հեռարձակման ցանցի մենաշնորհը, և հնարավորություն կստեղծվեր, որ մարզերում գործող 10-ից ավելի տեղական հեռուստաընկերություններ, որոնք դուրս են մնացել թվայնացման գործընթացից և հայտնվել ծանր վիճակում, կարողանան շարունակել իրենց աշխատանքը։ 

Լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երևանի մամուլի ակումբը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշտապես բարձրաձայնել են այս խնդիրները, ավելին՝ մշակել և խորհրդարան են ներկայացրել մի շարք օրենսդրական առաջարկություններ։ Սակայն ՀՀԿ-ական վերնախավին ու նրա ձևավորած ՀՌՀ-ին դրանք միշտ շատ ազատական են թվացել, նույնիսկ հեղափոխական, ու թեև հարևան Վրաստանում այդ մոտեցումները վաղուց հաջողությամբ կիրառվում են, մեզանում միշտ մերժվել են։

Ինչու՞ է այդպես ստացվել։ Նախորդ իշխանությունները միշտ ձգտել են վերահսկելի և իրենց կամքը կատարող հեռարձակման ոլորտ ունենալ։ Եվ դա հաջողվել է։ Իրենց պետք էր այդ ստատուս քվոն պահպանել, այլ ոչ թե բարեփոխումներ իրականացնել ու արդիականացնել հարաբերություններն այս ոլորտում։ Այդ իսկ պատճառով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում կատարված գրեթե բոլոր փոփոխություններն ու լրացումները մշակվել են փակ դռների հետևում, իսկ հետո, անհետաձգելի համարվելով, մի քանի օրում ընդունվել են խորհրդարանում։ Շահագրգիռ լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումները, որպես կանոն, ավելորդ են համարվել, իսկ օրինագծերի պատրաստման փուլում այդ ՀԿ-ներին ներգրավելն առհասարակ բացառվել է։ Նույնը տեղի է ունեցել նաև նշված փոփոխությունները կատարելիս։

Բայց քանի որ ժամանակներն իսկապես փոխվել են, հուսանք, որ հեղափոխական բարեփոխումները կներառեն նաև հեռարձակման ոլորտը։