Կանխամտածված սնանկության հատկանիշներով քրգործ է հարուցվել արտոնություն ստացած ընկերությանը, որը պետությանը 148 մլն դրամի վնաս է պատճառել

Լուրեր

14.10.2026 | 11:44
«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահերը չեն հակասում միմյանց»․ Միրզոյան
14.10.2026 | 11:32
Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատվել է թոքերի քաղցկեղի պատճառով
14.10.2026 | 11:24
«Դեպի Եվրոպա ընթացող գնացքի վերջնակետը ո՞րն է»․ «Ոչ ոք չգիտի, բայց երկուսս էլ՝ ՀՀ-ն և ԵՄ-ն, հաճույք ենք ստանում գործընթացից»․ Միրզոյան
14.10.2026 | 11:15
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի, փաստաբանի և պատգամավոր Արթուր Խաչատրյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.10.2026 | 11:07
«Հնարավոր է՝ վաղն արթնանանք ու իմանանք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց է»․ Միրզոյան
14.10.2026 | 11:02
Փախստականների աջակցությունից մինչև COP17․ ԱԳՄԱ-ում քննարկվել է ԱԶԲ-ի հետ համագործակցությունը
14.10.2026 | 10:56
Սևանի ափամերձ տարածքներում 613,7 մլն դրամ արժողությամբ 41 հողամաս է վերադարձվել պետությանը
14.10.2026 | 10:42
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 14-ի դրությամբ
14.10.2026 | 10:28
Գրեթե 500 ուկրաինական ԱԹՍ-ներ գրոհել են Մոսկվայի տարածաշրջանը․Սարատովի մարզում հարձակման է ենթարկվել Սբերբանկի տվյալների կենտրոնը
14.10.2026 | 10:17
Նավթի գներն աճել են
14.10.2026 | 10:02
ՀՀ դեսպանը ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկի նախագահի հետ քննարկել է համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները
14.10.2026 | 09:46
ՀՀ ՊՆ-ում Հնդկաստանի ռազմական պատվիրակության հետ քննարկվել է տարածաշրջանային անվտանգային իրադրությունը
14.10.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ուսումնասիրվել ՀՀ կառավարության որոշումներով 2012-2016թթ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Բ.Գ.» ՍՊԸ-ն 2013թ. ՀՀ կառավարության որոշմամբ 165 անուն ապրանքների ներմուծման համար ստացել է ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն: Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներմուծված ապրանքների մասով առաջացել է 159,788,052 դրամ ԱԱՀ վճարելու պարտավորություն, որից ընկերությունը վճարել է միայն 11,731,537 դրամը:

 

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի դիմումով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 21.11.2016թ. վճռով ընկերությանը ճանաչել է սնանկ: Սնանկության գործի շրջանակներում վաճառվել է ընկերության հիմանական գույքը, որը գրավադրվել էր բանկում 1,000,000 եվրո գումարի սահմանաչափով վարկի դիմաց: Վաճառքից գոյացած միջոցներն ամբողջությամբ ուղղվել են ապահովված պահանջատիրոջ (բանկի) նկատմամբ ընկերության ունեցած պարտավորության մարմանը:

 

Ուսումնասիրության շրջանակներում ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ «Բ.Գ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հնարավորություն ունեցել է վճարելու հարկային պարտավորություններն ընկերության ակտիվների օտարման արդյունքում առաջացած դրամական միջոցների հաշվին, սակայն չի վճարել:

 

Նկատի ունենալով, որ նշված ընկերության համար կանխամտածված ստեղծվել են անվճարունակության հատկանիշներ, ինչի արդյունքում պարտատերերին պատճառվել է խոշոր վնաս (այդ թվում՝ ՀՀ պետական բյուջեին, պատճառված վնասը կազմել է 148.056.145 դրամ), ինչը առերևույթ պարունակում է կանխամտածված սնանկության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությանը:

 

Միևնույն ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն՝ առաջարկելով քննարկել ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընթացիկ վերահսկողական համակարգերը կատարելագործելու, ներդրումային ծրագրերի հաստատման գործընթացում առավել խորքային՝ կանխատեսումներ պարունակող վերլուծություններ իրականացնելու, անհրաժեշտ երաշխիքներ նախատեսելու հարցերը: Այդ խնդիրների լուծումը թույլ կտա վերացնել ԱԱՀ վճարելու գծով արտոնություն ստացած սուբյեկտների կողմից հարկերի վճարումից խուսափելու պրակտիկան:

 

ՀՀ դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ 2012-2016թթ. ԱԱՀ վճարման գծով ՀՀ կառավարության 48 որոշումներով տնտեսվարող սուբյեկտներն ստացել են արտոնություն՝ ընդհանուր շուրջ 27 մլրդ ՀՀ դրամի չափով: Նրանցից 19-ի մասով լրացած են եղել արտոնության ժամկետը: Ստացված տեղեկատվությունից պարզ է դարձել, որ վերջիններիցս 8 տնտեսվարող սուբյեկտների դեպքում առկա է շուրջ 1,966 միլիարդ դրամի ԱԱՀ գծով չկատարված պարտավորություն:

 

ԱԱՀ վճարման գծով պարտավորությունների չկատարման հանգամանքները հստակեցնելու, ինչպես նաև այս գործըթնացի հետ կապված մի քանի խնդիրների պարզաբանման նպատակով համապատասխան հարցումներ են կատարվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: Վերոնշյալ քրեական գործը հարուցելու հիմքերը ի հայտ են բերվել այս համագործակցության արդյունքում:

 

Ուսումնասիրությունները շարունակվում են: