Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է։ Արձագանքելով այդ փաստին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով․ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու թեկնածուների կազմը Նաիրա Զոհրաբյանի կողմից գլխավորելը էապես նվազեցնում է ընտրություններում մեր կուսակցության հաջողության հնարավորությունները՝ հաշվի առնելով այն, որ նա բացարձակապես չի տիրապետում …

