ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ ՀՀ 3-րդ պարբերական զեկույցը ներառում է 2010-2017թթ.

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի դրույթների կատարման վերաբերյալ Հայաստանի երրորդ պարբերական զեկույցի հանրային քննարկումներ, որոնք կազմակերպվել էին ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։

ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը բացման խոսքում նշեց, որ արդեն ձևավորված պրակտիկա է Հայաստանի հերթական զեկույցի ներկայացումից առաջ կազմակերպել հանրային քննարկումներ հասարակական կազմակերպությունների հետ։

Վահրամ Կաժոյանը կարևորեց զեկույցի ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս գնահատել կատարված աշխատանքը, և այս համատեքստում արժևորեց հասարակական կազմակերպությունների հետ երկխոսությունը և ՀԿ-ների կողմից ներկայացվելիք առաջարկությունները։

Զեկույցի նախապատրաստման աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն ներկայացրեց ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ Կարինե Սուջյանը: Վերջինս անդրադարձավ զեկույցի ներկայացման ձևաչափին՝ ընդգծելով, որ զեկույցի ժամանակահատվածը ներառում է բացառապես 2010-2017 թվականները:

Բանախոսների կողմից կարևորվեց քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը։ Զեկույցի հոդվածների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում պետական գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև։