Թուրքիայում առաջարկում են առգրավել «Trump Towers» առևտրի կենտրոնի շենքը

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Վաշինգտոնի կողմից երկու թուրք նախարարների  մուտքը ԱՄՆ արգելվելուց հետո ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցության խոսնակ Այթուն Չըրայը   թուրքական իշխանություններին  առաջարկել է համարժեք պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի նկատմամբ. փոխանցում է ermenihaber-ը:

Նա մասնավորապես առաջարկել է Թուրքիա մուտք գործելու արգելք սահմանել ամերիկացի նախարարների նկատմամբ։

Դրանից զատ  կոչ է արվել սառեցնել  ամերիկացի պաշտոնյաների ֆինանսական միջոցները Թուրքիայում, ինչպես նաև դադարեցնել ԱՄՆ-ից 11մ լրդ արժողությամբ ուղևորատար ինքնաթիռների գնման գործընթացը։

Կուսակցության խոսնակը հանդես է եկել ևս մեկ ուշագրավ առաջարկով։ Նա կոչ է արել առգրավել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Trump Towers» առևտրի կենտրոնի շենքը, որը պատկանում է ԱՄՆ-ի նախագահին։

«Trump Towers»-ի շենքի պաշտոնական բացումը Ստամբուլում տեղի է ունեցել 2010թ.-ին։ Ծրագիրը իրականացվել է թուրք միլիարդատեր Այդին Դողանի և «Trump International» ընկերության օժանդակությամբ։  Բացման արարողության մասնակցել է նաև այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ  և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հիշեցնենք, որ թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների մուտքը ԱՄՆ-ը արգելվել է։