Փարիզի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցույցի մասնակիցների շարքերը ներխուժած իրավախախտների դեմ: Բազմահազարանոց ցույցի մասնակիցները, երթ են անցկացրել Փարիզի կենտրոնում․ տեղեկացնում է BFMTV հեռուստաալիքը: Երթի դիմակավոր մասնակիցները սկսել են քարեր ու դյուրավառ հեղուկով նյութեր նետել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ նրանք էլ արցունքաբեր գազ են կիրառել: Հաղորդվում է, որ տուժել է առնվազն երկու ոստիկան: Երթի անվտանգությունն …