ՊՆ Նոր Նորքի զինկոմի տեղակալը մեղադրվում է կաշառք վերցնելու և ապօրինի զենք պահելու մեջ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալը, ՊՆ հրամանատարը, ինչպես նաև մեկ քաղաքացի մեղադրվում են համապատասխանաբար խարդախության, կաշառք տալու փորձի և ապօրինի զենք- զինամթերք պահելու մեջ: Այս մասին տեղեկացնում են Դատական տեղեկատվական համակարգից: ՀՀ ՊՆ Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում կոմիսարի տեղակալ Հայկ Գագիկի Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով պաշտոնատար անձ, դիմել է խաբեության և չարաշահելով Պատվական Մինասյանի վստահությունը՝ 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Պատվական Մինասյանից պահանջել է 3000 ԱՄՆ դոլար գումար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի` խարդախության հատկանիշներով: ՀՀ ՊՆ N զորամասի մոտոհրաձգային դասակի հրամանատար Պատվական Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիմել է Հայկ Մադաթյանին, որպեսզի վերջինս որոշակի գումարի դիմաց, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նպաստի ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձի կողմից իր օգտին գործողություններ կատարելուն:

րան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով խոշոր չափերով կաշառք տալու հանցափորձ: Մադաթ Մադաթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թվականի հունվար ամսին Կոտայքի մարզի «Սևաբերդի լիճ» կոչվող տարածքում որս անելիս գտել` ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և բնակության վայրում` Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում, ապօրինի պահել է ռազմամթերք հանդիսացող թվով 1288 հատ փամփուշտ, որոնք 2018 թվականի մարտի 16-ին կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ապօրինի կերպով զինամթերք ձեռք բերելը, պահելը: Երեք մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Մարինե Մելքոնյանին: