2018թ. ապրիլի 16-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածում՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի և քաղաքացիական անհնազանդության օրերին, ոստիկանական բաժիններ են տեղափոխվել աննախադեպ մեծ թվով քաղաքացիներ: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ձևավորված իրավապաշտպանների թեժ գիծը ստացել է քաղաքացիներին բերման ենթարկելու ավելի քան 1000 ահազանգ, ընդ որում գրանցվել են ակտիվիստներին թիրախավորելու, միևնույն քաղաքացիներին մի քանի անգամ բերման ենթարկելու դեպքեր: …

