Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ
Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր:
Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Հակառակորդի ունեցած կորուստների մասին տվյալներըը ճշտվում են: