Հունիսի 27-ին առավոտյան Թուրքիայի Ադըյաման նահանգի Բեսնի շրջանի մոտակայքում ուսումնական ինքնաթիռ է կործանվել։ Վթարի հետևանքով օդաչուն զոհվել է։ Ինքնաթիռը պատկանում է Թուրքիայի Գազիանթեփի համալսարանին։ Նշվում է, որ ինքնաթիռը շահագործվում էր նշյալ համալսարանի ավիացիայի և տիեզերագնացության ֆակուլտետի կողմից. տեղեկացնում է ermenihaber-ը: Առայժմ հայտնի չէ, թե որն է եղել վթարի պատճառը։ Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության …

