Հունիսի 25-ին ոստիկանությունը հայտնեց, որ բերման են ենթարկվել Ալեքսանդր Սարգսյանը և նրան ուղեկցող երեք անձինք՝ ապօրինի զենք պահելու կասկածանքով: Դրանից առաջ՝ հունիսի 18-ին, ոստիկանությունը հայտնեց, որ դարձյալ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը հատուկ գործողություն է իրականացրել ՊԵԿ նախկին ղեկավար Հովհաննես Հովսեփյանի և նրան ուղեկցող թիկնապահների նկատմամբ, իսկ մեքենաներում հայտնաբերվել են ինքնաձիգ և ատրճանակ, որոնց …

