ԵԱՏՄ-ն պետք է ունենա նաեւ խորհրդարանական ձեւաչափ. Արմեն Աշոտյան

Լուրեր

14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
14.10.2026 | 16:28
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքու կայցելի․ հայտնի է՝ ինչ հարցեր է բարձրացնելու
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային եւ եղբայրական հարաբերություններն ինչպես պետական ռազմավարական, այնպես էլ հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարարավոր բարեկամության համատեքստում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խորհրդարանական փոխգործակցությանը վերաբերող հարցերին թե երկկողմ եւ թե բազմակողմ մակարդակներում: Ընդգծվել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության խթանման համար նպաստավոր գործիքակազմի կիրառման կարեւորությունը:

Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայաստանի համար ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի դերը՝ ընդգծելով, որ վերոնշյալ կառույցների անդամները ջանքեր պետք է գործադրեն այս կազմակերպությունների հեղինակության ամրապնդման եւ ավելի արդյունավետ գործունեության համար:

Այս համատեքստում Արմեն Աշոտյանը կարեւորել է ԵԱՏՄ շրջանակում խորհրդարանական ձեւաչափի ստեղծումը: Հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ նման ձեւաչափում խորհրդարանական հարթակի գոյությունը խթան կլինի կառույցում անդամ պետությունների միջեւ փոխգործակցության սերտացման համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ընդգծելով բոլոր գործընթացների ժողովրդավարական հենքով եւ սահմանադրականության պահպանմամբ ընթանալու կարեւորությունը: