Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Քննարկվել է Երուսաղեմի հարցը, ինչպես նաև Գազայի հատվածում մայիսի 14-ին տեղի ունեցած բախումները. փոխանցում է ermenihaber-ը: Թուրքիայի նախագահական աղբյուրները հաղորդում են, որ հեռախոսազրույցում Էրդողանը պնդել է, որ Իսրայելի զինուժը «անմարդկային վերաբերմունք» է դրսևորել պաղեստինցիների նկատմամբ, որի հետևանքով եղել են տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ։ …

