ԱՀԿ-ն ողջունում է ՀՀ-ում հակածխախոտային պայքարն ու կոչ անում էլեկտրոնային սիգարետի ոլորտը խստորեն կարգավորել

Լուրեր

12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (World Health Organization) աջակցում է ՀՀ-ում իրականացվող հակածխախոտային քաղաքականությանը, որի շրջանակներում  օրենքի նոր նախագծի մշակմամբ նոր, առավել լուրջ կարգավորումներ է նախատեսվում. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի վերահսկման ծրագրի համակարգող Քրիստինա Մաուեր-Շտենդերը ՀՀ առողջապահության նախարարությանն ուղղված իր նամակով, որում մեծապես կարեւորում է Հայաստանի հստակ քայլերը`  միանալու այն արևմտյան պետություններին, որոնք սահմանափակել են թե ավանդական, թե էլեկտրոնային սիգարետների (այդ թվում՝ տաքացնող ծխախոտային արտադրանքների) հանրային օգտագործումն ու գովազդն իրենց բնակչության շրջանում:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության`  «ծխախոտի օգտագործման ԲՈԼՈՐ տարբերակները վնասակար են, այդ թվում նիկոտին մատակարարող էլեկտրոնային համակարգերը (electronic nicotine delivery systems, ENDS) և տաքացվող ծխախոտային արտադրանքը (heated tobacco products, HTPs)»:

Ապացուցողական բժշկության վրա հիմնված պաշտոնական տվյալները փաստում են` մի շարք երկրներում օրեցօր տագնապալի արագությամբ աճում է էլեկտրոնային սիգարետների և տաքացվող ծխախոտային արտադրանքների օգտագործումը պատանիների և երիտասարդների շրջանում: Պատճառը տվյալ ապրանքներն արտադրող ընկերությունների ապակողմնորոշող և մոլորեցնող մարքեթինգային ռազմավարությունն է, որն ակնհայտ նպատակ ունի քողարկելու իր արտադրանքի՝ մարդկանց առողջությանը հասցվող վնասի մասին տեղեկատվությունը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է էլեկտրոնային ծխախոտի վնասակարության մասին

Հայաստանում ծխախոտի բացասական ազդեցության նվազեցման մասին օրենքի նախագծի մշակման գործընթացը միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուշադրության ներքո է: Այս առումով ԱՀԿ-ն տեղեկացնում է, որ, համաձայն Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ շրջանակային կոնվենցիայի, տաքացվող ծխախոտային արտադրատեսակները ենթակա են օրենսդրական նույն կարգավորումների, որոնք գործում են բոլոր այլ տեսակի ծխախոտային արտադրատեսակների համար:

ՀՀ առողջապահության նախարարությունն իր հերթին հրավիրում է բոլոր և հատկապես ծխող քաղաքացիների ուշադրությունն այս հիմնախնդրին և կոչ անում տեղեկացված լինել հայաստանյան շուկայում հայտնված այս նոր արտադրանքների վնասակարության մասին: