Տաթևի վանքի բակում տեղի է ունենալու «Արշակի երգը» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան. տեղեկացնում է IDeA հիմնադրամը: Ստեղծագործության խոսքերը գրել է հանրահայտ ֆրանսիացի գրող Լոռան Գոդեն, իսկ երաժշտության հեղինակն է ֆրանսիահայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը: Հեղինակները գրել են այս ստեղծագործությունը՝ ոգեշնչվելով Տաթևի վանական համալիրի հարյուրամյակների պատմությամբ, ցանկանալով ցույց տալ հոգևոր արժեքների հավերժական ուժը։ Ստեղծագործությունը կատարելու են Ռոլան Հայրապետյանի …

