ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչի առաքելությունն ստանձնած Աննա-Կարին Օստն այցելել է միգրացիոն ծառայություն

Լուրեր

12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
Բոլորը

ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) հայաստանյան ներկայացուցչի առաքելությունն ստանձնած Աննա-Կարին Օստն այցելեց ՏԿԶՆ միգրացիոն ծառայություն (ՄԾ):

ՄԾ պետ Արմեն Ղազարյանը շնորհավորեց նրան առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ներկայացնելով ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԾ-ի սերտ համագործակցությունը, բարդ իրավիճակներում բարձր արդյունավետությամբ ու օպերատիվությամբ համատեղ լուծումներ գտնելու պրակտիկան: «Միգրացիայի ոլորտում ՓԳՀ-ի կողմից իրականացվող որևէ քայլ անտեսված չի մնում մեր կողմից, մենք շատ բարձր ենք գնահատում այդ նախաձեռնողականությունը»,-շեշտեց Ա. Ղազարյանը:

Աննա-Կարին Օստը, գոհունակություն հայտնելով համատեղ ընթացիկ ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, նոր առաջարկներ ներկայացրեց՝ ուղղված ապաստանի հարցերով զբաղվող և իրավաբանական բաժինների աշխատանքի կատարելագործմանը, ինչպես նաև աշխատակազմի վերապատրաստման, հմտությունների և կարողությունների զարգացման վերաբերյալ իր գաղափարներով կիսվեց:  «Այս ամենն օգտակար է նաև մեզ համար՝ շարունակաբար զարգանալու և ինքնակրթվելու տեսանկյունից ևս»,-նշեց նա:

 Աննա-Կարին Օստը ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի պաշտոնն ստանձնել է 2018թ. օգոստոսի 15-ից:

2013թ. հունիսից մինչև 2018թ. հուլիսը նա ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչն էր Լեհաստանում: