Այսօր՝ հուլիսի 10-ին, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ–լեյտենանտ, Արցախի հերոս Սամվել Բաբայանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, որտեղ հանդիպել է իրեն սպասող հարյուրավոր արցախցիների հետ: Նրան դիմավորել են «Բաբայա՛ն, Բաբայա՛ն» վանկարկումներով, նրա դիմանարներով պաստառներով, աղ ու հացով: Նա Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին ծաղիկներ է խոնարհել, ապա ելույթով հանդես եկել հավաքված բազմության առաջ: «Ուզում եմ …

