Հանրապետական կուսակցության համար աշխատած մարդիկ կարող եք գտնել գրեթե բոլոր ուժերի շտաբերում. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Իշխանությունն ունի քաղաքական կամք՝ անգամ օրենսդրական մակարդակում ընտրակեղծիքների դեմ պայքարելու: Այս մասին այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանի կողմից ընտրախախտումները քրեականացնող նախագծի ընդունմանը: Հիշեցնենք՝ ԱԺ-ն 66 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց նշված նախագիծը:

«Ակնհայտ է, որ այսօրվա ոստիկանությունն այլևս ոչնչով կաշկանդված չէ, ընտրակաշառք տվողը բռնվելու է, ընտրակաշառք վերցնողը բռնվելու է, էս օրերին բարեգործություն անողն էլի բռնվելու է: Ովքեր այս ուղերձները չեն ընկալի, խնդիր կունենան իրավապահների հետ»,- նշեց Մարուքյանը:

Պատգամավորը պնդում է՝ չի լինելու այնպես, ինչպես նախկին իշխանությունների օրոք, երբ մարդկանց հերթ էին կանգնեցնում և կաշառք բաժանում: «Չի բացառվում, որ ինչ-որ մեկը շատ գաղտնի մեխանիզմներով փորձի բաժանել ընտրակաշառք և ոչ ոք չիմանա, բայց միևնույն է ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վեր կհանեն այդ խնդիրները»,- շարունակեց Մարուքյանը՝ հավելելով, որ որևէ մտահոգություն չունի ընտրակեղծիքների, ինչպես նաև ընտրակաշառքների բաժանման հետ կապված:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև Հանրապետականի կողմից ավագանու ընտրություններին իրենց դաշինքին աջակցելու մասին լուրերին՝ պնդելով, որ դա արվում է այն մարդկանց կողմից, որոնք «Լույս» դաշինքից վտանգ են տեսնում: «Հանրապետական կուսակցության համար աշխատած մարդիկ կարող եք գտնել գրեթե բոլոր ուժերի շտաբերում: ՀՀԿ-ն չունի ռեյտինգ, հիմա սա ի՞նչ խոսակցություն է, էդ ովքե՞ր են Հանրապետականները, էս խորհրդարանում եղած 50 հոգո՞ւ, ո՞ւմ մասին է խոսքը: Հանրապետականներն ուժ ունենային, իրենք կմասնակցեին ընտրություններին»,- ընդգծեց Մարուքյանը:

Էդմոն Մարուքյանի հետ հարցազրույցում անդրադարձել ենք նաև Նիկոլ Փաշինյան-Վլադմիր Պուտին առաջիկա հանդիպմանը, հայ-ռուսական հարաբերություններին և մի շարք այլ հարցերի: Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում:

Շողիկ Գալստյան