«Թուրքիայում նախագահական ընտրություններն անհավասար պայմաներում են իրականացվել». ԵԽԽՎ

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) սեպտեմբերի 5-ին Ստրասբուրգում հրապարակել է  մի զեկույց, որը վերաբերում է 2018թ. հունիսի 24-ին Թուրքիայում կայացած նախագահական  ընտրություններին. փոխանցում է ermenihaber.-ը:

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) հրավերով ԵԽԽՎ հանձնաժողովից 28 դիտորդ է ներկա գտնվել Անկարայի, Իզմիրի, Էրզրումի և Դիրաբեքիրի ընտրական տեղամասերում:  

ԵԽԽՎ հանձնաժողովը գլխավորած ուկրաինացի խորհրդարանական Օլենա Սոտնուկի ստորագրությամբ հրապարակված զեկույցում  նշվում է, որ ընտրության արդյունքները ցույց են տալիս «Թուրքիայի  քաղաքացիների կապվածությունը ժողովրդավարության հետ»: Սակայն չի իրականացել այնպիսի  ընտրական քարոզարշավ, որը հնարավորություն կտար ընտրողներին`  չեզոք և անարգել տեղեկություն ստանալ:  

Համաձայն զեկույցի` հունիսի 24-ին ընտրողները իրավունք ունեին ընտրել տարբեր և հակադիր տեսակետներ պաշտպանող  թեկնածուների և կուսակցությունների:  Ի հեճուկս սրան` թեկնածուները հավասար պայմաններում չկարողացան իրականացնել իրենց քարոզարշավը: ԵԽԽՎ հանձնաժողովը տեղեկացրել է, որ  իշխող կուսակցությունը քարոզարշավի ժամանակ անկանոն կերպով օգտագործել է իշխանական լծակները: Սա հակասում է պետության և կուսակցության միջև  տարանջատմանը և միջազգային  փորձի կիրառմանը:    

Զեկույցում նշվում է, որ լրատվական դաշտում ընտրական քարոզարշավին վերաբերող լուրերում ավելի հաճախ  էին երևում նախագահը և իշխող կուսակցությունը:

Զեկույցում նաև ասվում է, որ լրատվամիջոցները ընտրողներին թեկնածուների վերաբերյալ չեզոք տեղեկություններ չեն հաղորդել և քարոզարշավի մասին լուրերը չեն վերահսկվել: Խոսքը վերաբերում է այն ԶԼՄ-ներին, որոնք ուսումնասիրվել են «MIOE» կողմից: Դրանց շարքին են դասվում հեռուստաընկերություններից` TRT1, Show TV, Fox TV, CNN Türk և  A Haber-ը, իսկ  մամուլից` Hürriyet, Sabah, Sözcü, Cumhuriyet  և Milliyet թերթերը: 

Զեկույցում քննադատվում է այն, որ Բարձրագույն ընտրական հանձաժողովի որոշումները դատական վերանայման համար բաց չեն եղել, ինչն էլ վնասել է ընտրական համակարգի իրավական ամբողջականությունը: 

ԵԽԽՎ դիտորդների այցելած 124 տեղամասերից 17-ում քվեների հաշվման ընթացքում խնդիր է նկատվել: ԵԽԽՎ-ի անդամները  որոշ ընտրական տեղամասեր չեն կարողացել մուտք գործել կամ էլ արգելել են մտնել քվեների հաշվման ժամանակ: 

Այս զեկույցը հոկտեմբերի 8-ին Ստրասբուրգում քննարկվելու է ԵԽԽՎ ընդհանուր հանձնաժողովի նիստերում:  Այս նիստերին մասնակցելու են ԵԽԽՎ անդամ 18 թուրք պատգամավոր, որից  9-ը` «Արդարություն և զարգացում կուսակցություն»-ից (ԱԶԿ), 4-ը` «Հանրապետական ժողովրդական կուսակցություն»-ից (ՀԺԿ), 2-ը`  «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից (ԺԴԿ),  2-ը` «Ազգայնական շարժում կուսակցություն»-ից (ԱՇԿ) և 1-ը` «Լավ» կուսակցությունից (ԼԿ):