Սերժ Սարգսյանի եղբոր որդու` Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը կարծում է, որ դատարանը ներկայումս չի կարող արդարացի որոշում կայացնել իր պաշտպանյալի գործով: Սպանության փորձի մեջ մեղադրվող Հայկ Սարգսյանի պաշտպանը միջնորդեց` Հայկին գրավի դիմաց ազատ արձակել, դատարանը հեռացավ խորհրդակցության: Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 10-ին, ժամը 12:30-ին: Մանրամասները՝ տեսանյութում։

