Կրկնակի ավելացել են կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցվող քրեական գործերի, քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց թիվը

Լուրեր

13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ
ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են 2018թ.
առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի
քրեաիրավական հիմնական ցուցանիշները, շարժընթացն ու արդյունքները՝ 2017թ.
նույն ժամանակահատվածի արդյունքների համադրությամբ:

  Ըստ այդմ՝ 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ իրավասու մարմինների
վարույթներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ
նախապատրաստված նյութերը և հարուցված քրեական գործերը ավելի քան կրկնակի
գերազանցել են 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Եթե նախորդ տարվա
առաջին կիսամյակի ընթացքում նախապատրաստվել է առերևույթ կոռուպցիոն
հացնագործությունների հատկանիշներով 380 նյութ, որից 286-ով հարուցվել է
քրեական գործ, ապա 2018թ. նույն ընթացքում նախապատրաստվել է 786 նյութ,
որից 579-ով հարուցվել են քրեական գործեր: Այս ցուցանիշը վկայում է մի
կողմից նախկինում կատարված կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման
հարցում հասարակության դրսևորած նախաձեռնողականության և հետևողականության,
ընդհանուր առմամբ՝ կոռուպցիայի հանդեպ անհանդուրժողականության մակարդակի
աճի, իսկ մյուս կողմից՝ կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների
միջև գործակցության, ընդհանուր աշխատանքի արդյունավետության կտրուկ
բարձրացման մասին:

  Նախաքննական մարմինների վարույթում 2018թ. առաջին կիսամյակում քննվել է
ընդհանուր 947 քրեական գործ, որից ավարտվել է 276-ի վարույթը: Դրանցից 78
քրեական գործ՝ 150 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է
դատարան:

  2017թ. նույն ընթացքում նախաքննական մարմինների վարույթում քննված
ընդհանուրը 610 քրեական գործից ավարտվել է 269 գործի վարույթ, որոնցից
69-ը՝ 117 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է
դատարան:

  Համեմատությունը վկայում է, որ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում նախորդ
տարվա նույն ժամանակահատածի համեմատ վարույթում քննված քրեական գործերի
քանակն ավելացել է 337-ով կամ 55.4%-ով, դատարան ուղարկված քրեական գործերի
թիվը՝ 9-ով կամ 13%-ով: Նշված ցուցանիշը վկայում է նախաքննության
մարմինների և մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ
հսկողություն իրականացնող դատախազների ծանրաբեռնվածության զգալի ավելացման
մասին, ինչպես նաև՝ այս գործերով քննությունների լրիվությունը,
բազմակողմանիությունը և օբյեկտիվությունը, ապացույցների լիարժեքությունն
ապահովելու, կոռուպցիոն մեխանիզմների կամ շղթաների, դրանցում ներգրավված
պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու հարցում վարույթն
իրականացնող մարմինների կողմից դրսևորվող առավել մեծ հետևողականության:

  2018թ. առաջին կիսամյակի ընթացքում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի
գործերով քրեական հետապնդում է իրականացվել 400, իսկ 2017թ. նույն
ժամանակահատվածում՝ 195 անձի նկատմամբ: Այսինքն՝ 2017թ. 1-ին կիսամյակի
համեմատ կոռուպցիոն հանցագործությունների ենթադրյալ կատարման համար քրեական
հետապնդման ենթարկված անձանց թիվն ավելացել է 205-ով կամ 105%-ով: Ընդ
որում ՝ եթե 2017թ. 1-ին կիսամյակում վարույթում քննված կոռուպցիոն բնույթի
քրեական գործերով քրեական հետապնդման ենթարկված 195 անձանցից 35-ը կամ
18%-ն է գտնվել նախնական կալանքի տակ, ապա 2018թ. 1-ին կիսամյակի
ընթացքում՝ 400 անձանցից 38-ը կամ 9.5%-ը: Կոռուպցիոն հանցագործությունների
առերևույթ կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ որպես խափանման միջոց
կալանավորումը փաստացի գրեթե կրկնակի ավելի քիչ կիրառվելու հանգամանքն
առաջին հերթին պայմանավորված է խափանման միջոց կալանավորման պրակտիկան
արմատապես փոփոխության ենթարկելու հարցում ՀՀ գլխավոր դատախազության կողմից
որդեգրված քրեական նոր քաղաքականությամբ, որն արտացոլվել է ՀՀ
դատախազության այս տարվա հունիսի 12-ի կոլեգիայի նիստին ընդունված
որոշումներում:

  2017թ. առաջին կիսամյակում ՀՀ դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի
46 գործ՝ 100 անձի վերաբերյալ: 2018թ. նույն ժամանակահատվածում այդ
ցուցանիշը կազմել է` 69 քրեական գործ (50%-ով ավելի) 127 անձի (27%-ով
ավելի) վերաբերյալ: Դրանցից 58-ով դատապարտվել է 101 անձ, որից 36-ը՝
ազատազրկման (2017թ.1-ին կիսամյակ՝ 19-ը), 47-ը՝ տուգանքի (2017թ.1-ին
կիսամյակ՝ 38), 1-ը՝ հիմնական այլ պատժի, իսկ 17-ի պատիժը պայմանականորեն
չի կիրառվել (2017թ.1-ին կիսամյակ՝ 12-ի):

  Ըստ հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող առանձին հանցատեսակների
կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական շարժընթացը կներկայացվի
առաջիկայում: