«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիմնադիր խորհրդարան»–ի անդամ Ժիրայր Սեֆիլյանը «Արմավիր» ՔԿՀ–ից հասարակական և քաղաքական մի շարք գործիչների հասցեական դիմում է ներկայացրել: Նա կոչ է արել ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ: Հասարակական–քաղաքական գործիչների այդ ցանկում են նաև «Հոգևոր Հայաստան»–ի անդամ, երգիչ–երգահան Եղիշե Պետրոսյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը և ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: …