Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմենիա էքսպո- 2018» ցուցահանդեսի բացմանը

Լուրեր

13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմենիա էքսպո- 2018» ամենամյա ցուցահանդեսային ֆորումի բացմանը:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերության կողմից կազմակերպվող տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ամենամյա ցուցահանդեսում այս տարի իրենց արտադրանքն ու ծառայություններն են ներկայացնում հայրենական ու արտասահմանյան ավելի քան 200 ընկերություն, ինչպես նաեւ անհատ ձեռներեցներ ու ֆերմերներ:

Բացման արարողությունից հետո նախագահ Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ցուցադրված արտադրանքին, ներկայացված տեխնոլոգիաներին եւ նորարարական համակարգերին: Նա զրուցել է ցուցահանդեսին մասնակցող ընկերությունների ներկայացուցիչների, անհատ ձեռնարկատերերի ու սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիների հետ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, ձեռքբերումներով ու հետագա ծրագրերով:

Նախագահ Սարգսյանը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին: Ընդգծելով ցուցահանդեսի կարեւորությունը՝ նա նշել է, որ մասնակիցների հետ զրույցներում հատկապես հետաքրքրվել է արտադրանքի իրացման խնդիրներով, մասնավորապես եվրասիական տարածք ու այլ երկրներ արտահանման հնարավորություններով:«Սա շատ կարեւոր է, քանի որ մեր երկիրը հենց այդ ուղղվածությունը պետք է ունենա, դառնա ժամանակակից ինդուստրիալ երկիր, որն իր արտադրանքը կարողանում է արտահանել»,-նշել է նախագահ Սարգսյանը: