«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հրապարակել է Երեւանի ավագանու 2018 նախընտրական ծրագիրը եւ ծրագրի սեղմագիրը: «Արմենպրես»-ը ներկայացնում է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագրի սեղմագիրը, որը տրամադրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունը: ԵՐԵՎԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Երեւանի կառավարումը տեղի է ունենալու բաց կառավարման գործընկերության շրջանակներում: Հանրային շահ ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղի են ունենալու բաց հանրային լսումներ, քննարկումներ …

