Ու՞մ հետ է վերջին անգամ տեսակցել Նաիրի Հունանյանը․ մանրամասներ նրա պահման վայրի և առողջական վիճակի մասին

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հատկապես Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ ընթացող զարգացումների ֆոնին ակտիվացան խոսակցությունները նաև 99թ․ հոկտեմբերի 27 -ի ոճրագործության կազմակերպիչների բացահայտման անհրաժեշտության շուրջ։

Թեև ֆորմալ առումով գործը համարվում է բացահայտված, սակայն կատարվածից 19 տարի անց էլ չեն դադարում խոսակցությունները, որ այդ ոճրագործությունն ունեցել է կազմակերպիչներ, որոնք այսօր ազատության մեջ են: Եվ ահա այս ֆոնին օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանն իր առանձնախցում չէ, ավելին, նա ՔԿՀ-ում չէ, նաև լուրեր տարածվեցին, թե քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ կարող են խնդիրներ առաջանալ նրա անվտանգության հետ կապված։

Factor.am-ը Նաիրի Հունանյանի պահման վայրի, առողջական վիճակի և անվտանգության հետ կապված հարցերի շուրջ պաշտոնական նամակով դիմեց Հայաստանի արդարադատության նախարարին։ Մասնավորապես ՝ մենք հետաքրքրվել էինք, թե որտեղ է գտնվում Հունանյանը, ինչի վերաբերյալ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալի անունից Factor.am -ին ուղարկված պաշտոնական գրությունում ասված է, որ Նաիրի Հունանյանը պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ իրեն հատկացված խցում՝ ընդհանուր հիմունքներով։

Մենք նաև հարցրել էինք, թե առողջական ինչ վիճակում է գտնվում Հունանյանը և արդյոք ունի խնդիրներ։ Այս հարցի հետ կապված՝ քրեակատարողական ծառայության պետի տեղակալը վստահեցրել է, որ Հունանյանը ներկայումս առողջական խնդիրներ չունի, ազատազրկման ընթացքում ըստ անհրաժեշտության նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Ինչ վերաբերում է Նաիրի Հունանյանի տեսակցություններին և մեր հարցին, թե վերջին անգամ երբ և ում հետ է նա տեսակցություն ունեցել, մեզ տրված պաշտոնական պատասխանում նշված է, որ Նաիրի Հունանյանի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ ապահովվում է օրենքով սահմանված կարգով։ Վերջին անգամ Նաիրի Հունանյանը տեսակցել է եղբոր հետ՝ 2017 թվականի նոյեմբերի 17-ին, ասել է թե՝ ավելի քան տասն ամիս առաջ։

Այսպիսով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը վստահեցնում է, որ Նաիրի Հունանյանը ողջ առողջ է, որևէ խնդիր չունի և շարունակում է իր պատիժը կրել նույն պայմաններում։