«Միջազգային հանրությունը դա չի ընկալելու որպես հումանիտար ծրագիր, այլ ընկալելու է որպես ռազմական միջամտություն Սիրիայի ներքին գործերին». Արա Պապյան

Լուրեր

08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
08.08.2026 | 10:08
Մեզ բոլորիս շատ հուզում և անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը. Փաշինյան
07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
Բոլորը

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի զինուժի հետ ՀՀ ՊՆ մասնագետների ներգրավմանը Սիրիայում հումանիտար առաքելության շրջանակներում, նշում է, որ դա հնարավոր չէ զուտ հումանիտար ծրագիր դիտարկել, քանի որ այն իրականացնում են ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները:

«Ծրագիրը զուտ հումանիտար չի կարելի գնահատել, որովհետև զինված ուժերի ներկայացուցիչներ են հենց: Սա արդեն ռազմական գործողություն է՝ անկախ նրանից, մեծ է, թե փոքր: Սա գուցե հայ-ռուսական վերջին կնճիռները կհարթի, բայց մենք այլ խնդիրներ կունենանք»,- նշեց դիվանագետը:

Ըստ նրա՝ եթե հայկական դրոշի ներքո ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ լինեն Սիրիայում, Հայաստանը խնդիր կունենա թե՛ Արևմուտքի, թե՛ իսլամիստների հետ, քանի որ նրանց կողմից Հայաստանը կընկալվի հակամարտության կողմ: «Ինչքան էլ մենք ուզում է ասենք, որ թիվը փոքր է, որ իրենք մասնագետներ են, չեն մասնակցելու ռազմական գործողություններին, այդուհանդերձ ընկալումն այն է լինելու, որ մենք մեր դրոշով որպես պետություն մասնակցում ենք այնտեղ՝ ի շահ Ռուսաստանի և Իրանի»,- զգուշացրեց Պապյանը:

Ըստ դիվանագետի՝ Սիրիայի հայ համայնքի խնդիրները ՀՀ ՊՆ այդ փոքրաթիվ մասնակցությունը չի կարող լուծել, փոխարենը կարող է խնդիրներ ստեղծել իսլամական մյուս երկրներում գտնվող հայ համայնքների համար. «Իսլամիստական տարբեր խմբավորումների կողմից այլ երկրներում հայ համայնքը կարող է դառնալ թիրախ: Օգուտներն ավելի քիչ են, քան վնասները»:

Հայ-ռուսական հարաբերություններում վերջերս նկատվող լարումը և Մոսկվայից Հայաստանին ուղղված վերջին հայտարարություններն ու մեղադրանքները՝ ՀԱՊԿ-ի վարկանիշի, Քոչարյանի, Խաչատուրովի հետ կապված, ըստ Արա Պապյանի, ՌԴ-ի կողմից նախապես պլանավորած քայլ էր: «Երբ որ Մոսկվան շատ մեծ աղմուկ էր բարձրացնում Խաչատուրովի և Քոչարյանի անձի շուրջ, ես ճիշտն ասած, չէի հասկանում՝ ինչու է դա անում, որովհետև դա վնասում է հայ-ռուսական հարաբերությունները: Մտքի ծայրով հասկանում էի, որ այլ նպատակ ունի Ռուսաստանը: Հիմա հասկացա, որ Ռուսաստանը խաղարկեց շատ պարզ դիվանագիտական քայլ, որով Հայաստանին ներքաշեց Սիրիայիում իր գործողություններում»,- ասաց դիվանագետը՝ հիշեցնելով, որ ՀԱՊԿ բոլոր անդամները մերժել են նման առաջարկը:

Ի դեպ, Հայաստանն այն ևս նախկինում մերժել է: Ըստ Պապյանի՝ հայ սակրավորների ու բժիշկների Սիրիա գնալու նպատակը մեկն է․ ցույց տալ հայկական դրոշը: «Ռուսաստանն ուզում է ևս մի երկիր իր կողքին լինի: Հատկանշական է, որ ՀԱՊԿ երկրները՝ անգամ Բելառուսը, մերժեցին այդ ծրագիրը»,- ասաց Պապյանը՝ հավելելով, որ Հայաստանը Սիրիայի հետ չունի ռազմական պայմանագիր, և հասկանալի չէ, թե ինչ հիմքով ՀՀ ԶՈՒ-ն պետք է ներգրավվի Հայաստանից դուրս՝ Սիրիայում:

Ըստ Պապյանի՝ հարց է նաև, թե արդյոք գործադիր կարո՞ղ է ՀՀ զինված ուժեր առաքել այլուրեք: Ուստի հարցը պետք է քննարկի խորհրդարանը, և պայմանավորվածությունից հետ կանգնելու միակ ճանապարհն այն է, որ ՀՀ Ազգային ժողովը մերժի այդ նախաձեռնությունը:

«Միջազգային հանրությունը դա չի ընկալելու որպես հումանիտար ծրագիր, այլ ընկալելու է որպես ռազմական միջամտություն Սիրիայի ներքին գործերին: Կարող է ընկնենք տարբեր պատժամիջոցների տակ: Քանի որ հայկական զինուըի ներգրավում է այլ երկրում, այդ հարցը պետք է մտցվի խորհրդարան, ստանա խորհրդարանի համաձայնությունը, և խորհրդարանը կարող է չտալ այն»,- ասաց Պապյանը՝ հավելելով, որ այդ պարագայում էլ վիճակը շտկելու փոխարեն կուենանք վատթարացում. «Որովհետև չանելու դեպքում ռուսների հետ ենք հարաբերությունները վատանցնելու, անելու դեպքում՝ Արևմուտքի և մյուսների հետ»:

Մանրամասները դիտեք Արա Պապյանի հետ Factor.am-ի հարցազրույցում:

Մարինե Խառատյան