«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Իրավապահ համակարգը սկսել է զբաղվել 2017թ. ԱԺ ընտրությունների ընտրակաշառքի թեմաներով: ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել է Մալիշկայի համայնքապետ Մհեր Մովսիսյանը: Բացի պաշտոնեական դիրքը ծառայության շահերին օգտագործելուց՝ գյուղապետն ու որդին մեղադրվում են ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու մեջ: Ըստ ՀՔԾ հաղորդագրության` ԱԺ ընտրություններում նա ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներից «Ջերմուկ գրուպ» ընկերության …

