«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ամանորին վատթարացել է նախագահ Սերժ Սարգսյանի ինքնազգացողությունը և նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Առողջական խնդիրների վատթարացմամբ է պայմանավորված այն հանգամանքը, որ Սարգսյանը ներկա չի եղել ո՛չ հունվարի 5-ի Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին, ո՛չ հունվարի 6-ին Էջմիածնի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: