Կոնկրետ հարց եմ տալիս՝ գործադիր ղեկավարը ի՞նչ իրավունք ունի հանձնարարական տալ՝ ում փակել և ում չփակել․ Էդուարդ Շարմազանով

Լուրեր

21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
21.10.2026 | 10:39
Ուիթկոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ նա Պուտինին կներկայացնի պատերազմը դադարեցնելու՝ «թարմացված ծրագիրը»
21.10.2026 | 10:32
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 21-ի դրությամբ
21.10.2026 | 10:15
14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում․ խուզարկություններ են իրականացվում
21.10.2026 | 10:12
Հայաստանը Թուրքիայում առաջին մեդալն է ապահովել բռնցքամարտի պատանիների ԵԱ-ում
21.10.2026 | 10:04
ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր» ՔԿՀ, հանդիպել նաև հացադուլավորներին
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում անդրադարձավ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսմանը և նշեց․ «Թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում հայտնել եմ բազմաթիվ մտահոգություններիս մասին:  Այս ամիսների ընթացքում պարզ դարձավ մի բան. Հայաստանի նոր իշխանությունները ցանկանում են կառուցել ոչ թե ժողովրդավարական, բազմակարծության և խոսքի ազատության վրա հիմնված պետություն, այլ ամեն կերպ փորձում են սպանել ազատ խոսքը, բազմակարծությունը և ժողովրդավարությունը: Դրա վառ ապացույցը օգոստոսի 17-ի հանրահավաքն էր, որտեղ իշխանության ղեկավար Փաշինյանը մի ողջ սպառնալիքների և շանտաժի ալիք բարձրացրեց ընդդեմ իր ընդդիմախոսների, ինչու չէ նաև  պատգամավորների, դատարանների և անկախ փորձագետների, ովքեր հանդգնել էին կարծիք  արտահայտել, որը մերօրյա միապետի կարծիքին համահունչ չէր»:

Ըստ Շարմազանովի՝ եթե միջնադարում ասում էին՝ պետությունը ես եմ, ապա այսօրվա իշխանությունը ավելի հեռուն գնաց և ասում է՝ պետությունը իմն է: 

«Բանը հասել է նրան, որ իշխանության ղեկավարը՝ Փաշինյանը, սեփական աթոռը պահելու համար պատրաստ է գնալ Սահմանադրության փոփոխության կամ ինքնալուծարել այս  խորհրդարանը: Կրկնում եմ՝ Հայաստանում ցանկացած գործընթաց պետք է լինի միմիայն Սահմանադրության համապատասխան, և ըստ Սահմանադության՝ ոչ թե Ազգային ժողովն է հաշվետու կառավարությանը, այլ կառավարությունն ու վարչապետն են հաշվետու Ազգային ժողովին»,- ասաց Շարմազանովն՝ ընդգծելով, որ մտահոգիչ է,  որ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցությունը ձայնագրվում և գաղտնալսվում է:

Ազգային ժողովի  փոխնախագահը նշեց, որ  հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ դատավորը զանգում է ԱԱԾ պետին, վերջինս նշում է՝ ուզես-չուզես պետք է կալանք տաս: 

«Նույնիսկ ձայնագրության մեջ պահ կա, որտեղ նշվում է, որ  վարչապետն ասում է՝ փակեք: Սա ուղղակի խայտառակություն է, մարտարավեր Հայաստանի ժողովրդավարությանը և խոսքի ազատությանը, ինչպես նաև իշխանությունների տարանջատման սկզբունքին: Թող որևէ մեկը չփորձի Մարտի 1-ի հետ կապված ուշադրություն շեղել, ասել և ասում եմ՝ Մարտի 1-ը պետք է բացահայտվի, բոլոր մեղավորները պատժվեն, բայց կոնկրետ հարց եմ տալիս՝ գործադրիր ղեկավարը ի՞նչ իրավունք ունի հանձնարարական տալ՝ ում փակել և ում չփակել: Դրա համար կան համապատասխպան մարմիններ և օրենք»,- ասաց նա՝ կոչ անելով Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին գնահատական տալ կատարվածին: