ԱԺ-ում արձագանքում են «քուչեք»-ում ՀՀԿ-ի հետ բանակցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Լուրեր

29.04.2026 | 00:57
Չեմպիոնների լիգա․ ՊՍԺ-ն գերգոլառատ խաղում հաղթեց «Բավարիային». ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2026 | 23:24
Երևանում երթևեկության փոփոխություն կկատարվի
28.04.2026 | 23:09
Հայաստանի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՄԱԿ-ում
28.04.2026 | 22:53
ԱՍՀ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են աշխատանքի և զբաղվածության ոլորտի հարցեր
28.04.2026 | 22:40
ՏԿԵ նախարարն ու ՎԶԵԲ պատվիրակությունը քննարկել են «Հյուսիս-հարավ», ջրային և տրանսպորտի ոլորտներում ծրագրերը
28.04.2026 | 22:27
Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար
28.04.2026 | 22:13
Հայաստանի մի շարք շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.04.2026 | 22:00
Քանի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան հունվար-մարտ ամիսներին. կոմիտեն թվեր է հրապարակել
28.04.2026 | 21:48
Իմ բարեկամ Ժան-Նոելի հետ մասնակցեցինք ՀՀ դեսպանության նոր նստավայրի հանդիսավոր բացմանը. Միրզոյան
28.04.2026 | 21:42
Թրամփը հայտարարել է, թե Իրանը ցանկանում է, որ Հորմուզի նեղուցը բացվի
28.04.2026 | 21:29
Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել
28.04.2026 | 21:14
ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել
28.04.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հիբրիդային հարձակումներ, միջամտություն ՀՀ-ի ներքաղաքական կյանքին․ ինչպե՞ս պայքարել
28.04.2026 | 20:52
ՆԱՏՕ-ն կարող է հրաժարվել ամենամյա գագաթնաժողովներից՝ Թրամփի պատճառով
28.04.2026 | 20:44
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության հեռանկարները
Բոլորը

Արամ Սարգսյանը չգիտի, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, որ որոշ քաղաքական ուժեր խորհրդարանում փորձում են հանրապետականների հետ համաձայնության գալ և հակահեղափոխություն անել: «Հարցը պետք է իրեն տալ, ինքը կասի ում նկատի ունի, կասի ինձ ես պատասխան կտամ, կասի ուրիշին՝ ուրիշը պատասխան կտա»,- ասում է պարոն Սարգսյանը։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ, իր բառերով, «քուչեքում և ռեստորաններում» բանակցում են հանրապետականների հետ, որպեսզի նրանց ընտրակեղծարարներով մասնակցեն ավագանու ընտրություններին։ «Ես ռեստորաններ հաճախող մարդ չեմ և Երևանի բնակիչները կհիմնավորեն, որ ես ռեստորաններում չեմ լինում»,- փաստում է «Ելք»-ական պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը նույնպես չգիտի, թե ում նկատի ունի վարչապետը, բայց վստահ է, որ «Լուսավոր Հայաստանի» մասին չէ խոսքը։ «Վերջին անգամ ռեստորանում եղել եմ Փաշինյանի հետ երեկ երեկոյան, Վրաստանի վարչապետի պատվին ճաշ էր տրվում»,- տեղեկացնում է պարոն Մարուքյանը։

Հանրապետականների հետ էլ պարոն Մարուքյանը ռեստորաններում եղել է միայն պաշտոնական ճաշկերույթների շրջանակներում։ Հենց նրանց էլ պարոն Մարուքյանը համարում է հակահեղափոխական ուժ։ «Մենք միակ ուժն ենք եղել, որ հստակ որոշում ենք ունեցել, որ պետք է դեմ քվեարկենք Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին և մերժել, և եկել ենք այս շենք հազար ու մի բարիկադ անցնելով, ու էդ օրը էստեղ մերժել ենք, ու բոլորը գիտեն ոնց ենք մերժել, որից հետո հազարավոր մարդիկ փողոցներում ավելացել են»,- պարզաբանում է պատգամավորը։

Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ հեղափոխությունից հետո մինչև հիմա իրենք Նիկոլ Փաշինյանի կողքին են։ Փոխարենը Արմեն Աշոտյանը համոզված է, որ վարչապետը հենց իր այսօրվա գործընկերներին նկատի ունի։ «Նիկոլ Փաշինյանը փաստացի, ժողովրդական լեզվով ասած, փուռն է տալիս իր դաշնակիցներին, ակնհայտ է, որ այդ ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին։

-Ո՞ր։

-Չգիտեմ, իրենից հարցրեք»։

Անձամբ Փաշինյանը հաճախ է շփվում Արմեն Աշոտյանի հետ տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ, որոնց մի մասին հանրապետական պատգամավորը մասնակցում է հենց Փաշինյանի նախաձեռնությամբ: «Այդ դիտարկումը, որ ՀՀԿ-ի հետ բանակցում են տարբեր ուժեր, զարմանալի է այն լրահոսի ներքո, որ գալիս է կապված «Իմ քայլը» դաշինքի կամ ՔՊ գրասենյակներում նախկին ՀՀԿ-ական ակտիվիստների ներգրավման հետ։ Այսինքն, եթե այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժի սատարող նախկին ՀՀԿ-ականներ կան, ապա ամենաշատը կարծում եմ հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբերում են»,-բացահայտում է Արմեն Աշոտյանը։

«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը հեգնանքով է հակադարձում Արմեն Աշոտյանի ժողովրդական լեզվով արված դիտարկմանը․ «Ինձ թվում ա պարոն Աշոտյանը այնուամենայնիվ մնացել է ֆեյսբուքյան տարածքում»։

Ալեն Սիմոնյանն ասում է, որ վարչապետը և նրա կուսակցությունը ուրիշ դաշնակիցներ չունեն Հայաստանում, քան հայ ժողովուրդը։ «Մենք մեր ժողովրդին հաստատ փուռը չենք տալիս»,- վստահեցնում է Ալեն Սիմոնյանը։

Հանրապետականների ակտիվությունը դաշնակիցներ գտնելու հարցում պարոն Սիմոնյանը համարում է տվայտանք, որն իրեն քիչ է հետաքրքրում։ «Ով ում հետ ուզում է թող բանակցի, ժողովուրդն իր ընտրությունը կատարելու է և՛ Երևանի ավագանու ընտրությունների, և՛ խորհրդարանի արտահերթ ընտրությունների ժամանակ»,- թեման փակում է «Ելք»-ական պատգամավորը։

 

Մհեր Արշակյան