Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության երրորդ տուրը: Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը տարավ հերթական հաղթանակը եւ հարյուր տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երրորդ տուրի արդյունքները. Ռոբերտ Հովհաննիսյան-Հովհաննես Գաբուզյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Տիգրան Հարությունյան, Շանթ Սարգսյան-Զավեն Անդրիասյան, Մանուել Պետրոսյան-Տիգրան Պետրոսյան, Հայկ Մարտիրոսյան-Սամվել Տեր-Սահակյան՝ ոչ-ոքի, Կարեն Գրիգորյանն ազատ էր: Մրցաշարային աղյուսակ. Հովհաննիսյան՝ 3 միավոր, …