«ՀՀԿ-ական ճարտասանները 10 տարի «Մարտի 1»-ի մեղքը գցում էին Քոչարյանի վրա, էսօր հանկարծ դարձել են նրա պաշտպա՞նը»․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Փաստաբան Նորայր Նորիկյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեկ ՀՀԿ նախաձեռնությամբ ստեղծված քննիչ հանձնաժողովին, որը ստեղծվեց ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման դեպքի առիթով և որը պետք է զբաղվի հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու ուսումնասիրությամբ, տեսակետ հայտնեց, որ տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ օրենքի» կոպտագույն խախտում։

«Երբ նույն գործով Գլխավոր դատախազության կողմից ընթանում է նախաքննություն, իրենք օրենքի արգելմամբ չեն կարող բազմակողմանի քննություն անցկացնել»,- ասաց փաստաբանը՝ եզրակացնելով, որ խորհրդարանում այդ քննությունը ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին պետք է քաղաքական շահարկումների համար։

«Ակնհայտ է, որ դուք օգտվել եք այդ գործիքից, ընդ որում, ապօրինի։ Եվ փորձ եք անում ապօրինի ճնշում գործադրել վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ՝ այս գործում ձեր համար ակնկալելի կամ ձեռնտու արդյունք արձանագրելու համար»,- հեղինակներին դիմելով՝ ասաց փաստաբանը և եզրակացրեց․ «Գևորգ Կոստանյանն ամեն ինչ արեց, որ օրենքով առկա արգելքը շրջանցվի»։

Ըստ Նորիկյանի՝ ՀՀԿ-ի նպատակն է հեղինակազրկել ՀՀ-ում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարը, Մարտի 1-ի գործի քննությունը և օրինականության հաստատման համար պայքարը․ «Դա, իհարկե, ձախողվելու է, բայց բոլոր դեպքերում նյարդայնացնող է»։

Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պարբերական հարցազրույցների առթիվ փաստաբանն ասաց, որ Քոչարյանը հոգեբանական գրոհ է սկսել. «Քոչարյանի միակ նպատակը ազատազրկվելու հեռանկարից խուսափելն է, և նա փորձում է քաղաքականացնել այս քննությունը և հարցազրույցներով տպավորություն ստեղծել, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման»։

Ըստ Նորիկյանի, Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ ճանաչվել։ «Դուք մի անձ եք, որ վերջին 10 տարիներին քաղաքական գործունեությամբ չեք զբաղվել։ Բացեք միջազգային բոլոր փաստաթղթերը, որտեղ սահմանված է քաղաքական բանտարկյալ հասկացությունը։ Քաղաքական բանտարկյալ է այն անձը, որը հետապնդվում է իր քաղաքական գործունեության համար»,- նշեց Նորիկյանը։

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի՝ ԵԽԽՎ-ում նախաձեռնած բանաձևին, որտեղ խոսք է գնում հեղափոխությունից հետո Հայաստանում մարդու իրավունքների խախտման մասին, Նորիկյանը դրանք «անլուրջ մեղադրանքներ» որակեց։

«Հենց երեկվա ԱԺ ՀՀԿ ճարտասանները էն նույն մարդիկ են, որոնք 10 տարի մեղադրում էին Ռոբերտ Քոչարյանին, իրենց վրայից գցում էին Մարտի 1-ը և ամբողջությամբ այդ մեղքը գցում էին Ռոբերտ Քոչարյանի վրա։ Էսօր հանկարծ դարձել են Ռոբերտ Քոչարյանի պաշտպա՞նը»։

Մանրամասները դիտեք Նորայր Նորիկյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան