ՀՔԾ-ն Քոչարյանին է վերագրում խոսքեր, որոնք չեն ասվել․ Հովհաննես Խուդոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 12:05
Կիպրոսի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.11.2026 | 11:55
Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի դաշնակիցները խնդրել են իրեն՝ զերծ մնալ Իրանին հետագա հարվածներից
13.11.2026 | 11:46
Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան
13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ․ news.am
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
Բոլորը

Իրավապահները փորձում են հանրությանը հայտնել ցնցող իրողություն, ասում են, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, իսկ որպեսզի նման հայտարարություն արվի, այն անողն արդեն կրակողի անունը պետք է իմանար, ավելին՝ տվյալ մարդուն պետք է մեղադրանք առաջադրված լիներ, հետևաբար, նման հայտարարության իմաստն ընդամենը հանրության ուշադրությունը շեղելն է։ 

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպան Հայկ Ալումյանը՝ շեշտելով, որ այս պահի դրությամբ ստացվում է` ապացույցները չկան կամ բավարար չեն մեղադրանք առաջադրելու համար, բայց բավարար են հանրության ուշադրությունը շեղելու համար։ 

Ասուլիսին ներկա 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյան էլ խնդրի վերաբերյալ նկատեց․«Չընդունելով ՀՔԾ պետի բերած օրինակը, անկախ նրանից՝  ով է սպանել պարոն Աբգարյանին, միևնույնն է, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում, տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում արձանագրվել է դատական իշխանությանը միջամտելու փորձ։ Թող հարուցվի գործ Աբգարյանին սպանելու գործով, մեղադրյալն էլ թող պատժվի, որից հետո կասենք շնորհակալություն, պարոն Խաչատրյան, լավ գործ արեցիք։ Մեր բոլորիս նպատակը 10 զոհի սպանության բացահայտումն ու արդարության վերականգնումն է»։ 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Տիգրան Աբգարյանն էլ նկատեց, որ ՀՔԾ-ն փորձում է կապ ստեղծել Տիգրան Աբգարյանի սպանության և արտակարգ դրության  սահմանման հետ։ 

«ՀՔԾ-ն  Քոչարյանին է վերագրում խոսքեր, որոնք չեն ասվել։ Ռոբերտ Քոչարյանը չի նշել Աբգարյանի անունը, նա տվել է ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանի անունը»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։