Այսօր՝ հունվարի 22-ին, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նոր նախագահ է ընտրվել իտալացի խորհրդարանական Միքելե Նիկոլետին. փոխանցում է korrespondent.net-ը: Նշվում է, որ Նիկոլետին առանց քվեարկության է ընտրվել, քանի որ անառարկելի թեկնածու էր: «Քաղաքական խմբերի համաձայնությամբ՝ այս տարի այդ պաշտոնը պետք է զբաղեցներ սոցիալիստական կուսակցությունների ներկայացուցիչ, իսկ սոցիալիստներն առաջադրել են միայն նրա թեկնածությունը», – ասվում է հաղորդագրությունում: …