Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվող բողոքների, ինչպես նաև մոնիտորինգային ուսումնասիրությունների հիման վրա չհայտարարված այցեր են իրականացվել «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել կալանավորված անձանց ու դատապարտյալների հետ: Դատապարտյալների մի մասը պնդել է, որ իրենց վերաբերյալ դատական ակտերը ոչ օբյեկտիվ ու միակողմանի քննության արդյունք են։ Մի շարք դատապարտյալներ բարձրացրել են իրենց նկատմամբ …

