ՀՀ-ի ներգրավումը Ֆրանկոֆոնիային պատասխանն է Ադրբեջանի ներգրավվածությանն Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում․ Սամվել Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
20.11.2026 | 17:50
Եթե այս օրենքն էլ ընդունվի, ամեն տարի առնվազն մոտ 100 քաղաքացի ազատվելու է ծառայությունից. Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:45
Դատարանը մերժել է Վարդան Ղուկասյանից 400 քմ հողատարածքը պետությանը վերադարձնելու Դատախազության հայցը
20.11.2026 | 17:37
Լեհաստանի իշխանությունները հայտնել են երկրի տարածքում ռուսական երկու հրթիռի և մեկ ԱԹՍ-ի ընկնելու մասին
20.11.2026 | 17:30
«Ստնտուկ»-ի որոնումների ռեկորդ՝ Google-ում․ որտեղից ծնվեց հայերենում գոյություն չունեցող բառը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 17:22
MLS-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն այսօր խորհրդարանում արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են ընթանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները և արդյոք հստակեցված են այն արտաքին քաղաքական ակնկալիքները, որոնք ՀՀ-ն ունի այս կարևոր միջոցառումից։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի նախապատրաստական աշխատանքներն ընթանում են՝ ըստ նախատեսվածի, իսկ ինչ վերաբերում է արտաքին քաղաքական կոնտեքստին, ապա այս միջոցառման շրջանակներում Հայաստան են ժամանելու այնպիսի կարևոր երկրների ղեկավարներ, ինչպիսիք են Ֆրանսիան և Կանադան, և այս գագաթաժողովը ստեղծելու է հնարավորություն՝ խթանելու հարաբերություններն այդ պետությունների հետ։

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ արձագանքեց, որ գագաթաժողովն ունենալու է հռչակագիր և երկկողմ հանդիպումների ձևաչափ և այս առումով ինքը հորդորում է ներկայացնել այն բովանդակային ձեռբքերումը, որը մենք սպասում ենք։ «ՀՀ-ի ներգրավումը Ֆրանկոֆոնիային պատասխանն է Ադրբեջանի ներգրավվածությանն Իսլամական կոնֆերանսի կազմակերպությունում»,- ասաց պատգամավորը։

Մանարամասները՝ տեսանյութում։