ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևանի մասնաճյուղ` ծանոթանալու համալսարանի ղեկավարության, շենքային պայմանների և գործունեության հետ: Այցելությանը ներկա էին նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ռոբերտ Տոնեյանը, գործադիր տնօրեն Սիմոն Սնգրյանը և մի շարք այլ ներկայացուցիչներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին …

