Վիկտոր Ենգիբարյանը դադարեցրել է անդամակցությունը «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարևոր տարբերություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վիկտոր Ենգիբարյանը՝ տեղեկացնելով «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու մասին։

«Սիրելի՛ ընկերներ,

Տեղեկացնում եմ, որ սույնով, դադարեցնում եմ իմ անդամությունը Լուսավոր Հայաստան կուսակցությանը։

Կուսակցական ընկերներիս հետ երկար քննարկել ենք փոփոխվող Հայաստանում մեր տեսլականը ու պատկերացումները, ունեցել ենք քաղաքագիտական ու պրակտիկ քաղաքական հետաքրքիր զրույց, բայց ցավոք, առկա են գաղափարական նուրբ, բայց չափազանց կարեւոր տարբերություններ, ինչի արդյունքում ես կայացրեցի կուսակցության անդամակցությունս դադարեցնելու բարդ որոշումը։

Գլխավոր դատավորը ժամանակն է, բայց վստահ եմ, որ բոլորի առաջ բերած թեզերը ու դրդապատճառները բխում են բացառապես մեր երկրի շահերից, այդ իսկ պատճառով ես ԼՀԿ ընկերներիս մաղթում եմ հաջողություն հետագա գործունեության մեջ և երջանկություն անձնական կյանքում»,– գրել է Ենգիբարյանը։