«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ելք» դաշինքում ներքին խմորումները շարունակվում են: Մինչ քաղաքական ուժը քննարկում է ԸՕ փոփոխությունները` պատրաստվելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին, դեռեւս անհայտ է մնում, թե ինչ է լինելու «Ելք» դաշինքի հետ եւ այդ դաշինքում ներգրավված ուժերի՝ առաջիկա ընտրություններին մասնակցության ձեւաչափը: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` վերջերս հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը, …

